«MIDEA TECH DAY. ՊՏՈՒՅՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ HVAC ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
04.11.2026

Նոյեմբերի 3-ին, Ցելսիուս և Midea Store ընկերությունները կազմակերպել էին «MIDEA TECH DAY. ՊՏՈՒՅՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ HVAC ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» խորագրով սեմինար և հյուրընկալել՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներին։
Ուսանողների հետ անցկացվեց ճանաչողական սեմինար՝ ներկայացնելով Midea ապրանքանիշի օդափոխության, ջեռուցման և հովացման ժամանակակից համակարգերը։
Սեմինարը վարեց Ցելսիուս ընկերության փոխտնօրեն՝ Գրիրգոր Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան Midea-ի տեխնոլոգիաներին, նորարարական լուծումներին և ոլորտի լայն հնարավորություններին։